Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունից հետո շնորհավորել է Լիոնել Մեսսիին, ով չորրորդ անգամ անընդմեջ դարձավ «Ոսկե գնդակ»-ի հաղթող:
«Եզրափակիչ էին դուրս եկել երեք լավագույնները, իսկ հիմա մենք միայն կարող ենք շնորհավորել Մեսսիին: Հաղթել կարող էր այս եռյակից ցանկացածը»,- ասել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ անձամբ Իկերը ստացան ձայներով 6-րդ տեղում էր, ինչպես նաև նա ընդգրկվել էր տարվա խորհրդանշական հավաքականում:








































