ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկիրը ցնցած «Սենդի» փոթորկից տուժածներին 10 մլրդ դոլար օգնություն տրամադրելու մասին օրենք է ստորագրել:
BBC-ի հաղորդմամբ` առանց պետության կողմից այս օգնության տրամադրման, ապահովագրական ֆոնդի միջոցները, որ ստեղծվել էին ավելի վաղ, արդեն հաջորդ շաբաթ սպառված կլինեին: Չնայած այս ամենին՝ Նյու Յորքի և Նյու Ջերսիի քաղաքական գործիչները դժգոհություն են արտահայտել:
Նրանց կարծիքով՝ հոկտեմբերին տեղի ունեցած փոթորկի պատճառով քաղաքները լուրջ վնասներ են կրել, և մոտ 60 մլրդ դոլար է հարկավոր դրանց վերականգնման համար: Միևնույն ժամանակ նրանք նախագահին հիշեցրել են, որ «Կատարինա» փոթորկից տուժածներին ԱՄՆ կառավարությունը 10 օր անց տրամադրել էր 50 մլրդ դոլար:
Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ իրականում այդ 10 մլրդ դոլարը սկզբնական շրջանի աշխատանքների համար ավանս է: Նա նշել է, որ հարկավոր է առաջ գնալ և անհրաժեշտ գումարի չափի շուրջ համաձայնության գալ:







































