Աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկացի վարպետ Մարկ Ռոտկոյի 2 կտավները (1903-1970)՝ Ռեյչել Մելլոնի՝ միլիարդատեր ու բարեգործ Փոլ Մելլոնի այրու հավաքածուից, Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել են 76.5 մլն դոլարով:
Առաջին կտավը՝ «Անանուն («Դեղին, նարնջագույն, բաց նարնջագույն», (1955)) , վաճառվել է 36.6 մլն դոլարով:
Երկրորդ կտավը՝ «Անանունը» (1970), վաճառվել է 39.9 մլն դոլարով, ինչը կրկնակի գերազանցել է դրա նախնական արժեքը:
Կտավների գնորդների անունները չեն հրապարակվում:









































