Եգիպտոսի բանակին հաջողվել է կանխել Գազայի հետ սահմանին Ղպտի եկեղեցիներից մեկի մոտ պատրաստղվող պայթյունը, հայտնում են Եգիպտոսի պաշտոնական ԶԼՄ-ները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռաֆահ քաղաքում ռազմական պարեկն ուշադրություն է դարձրել առանց համարանիշերի երկու ավտոմեքենաների, որոնք կանգնած են եղել եկեղեցու մոտ: Մեքենաներից մեկում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, երկրորդում՝ ինչպես հաղորդվում է, դիմակավոր մարդիկ են եղել, որոնք անմիջապես հեռացել են՝ նկատելով մոտեցող պարեկին:
Երկուշաբթի օրը ղպտիները տոնում են Սուրբ Ծնունդը: Ղպտի եկեղեցու նոր առաջնորդ Թեոդորիուս II-ն իր առաջին Ամանորյա պատարագի ժամանակ հավատացյալներին կոչ է արել ազատվել վախից:









































