Դոն Հոլի և Քրիս Ուիլյամսի «Հերոսների քաղաքը» (Big Hero 6) մուլտֆիլմը զիջել է իր տեղը ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ Interstellar ֆիլմին, որը հանգստյան օրերի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում: Այս մասին հայտնում է Kinobusiness.com պորտալը:
Պորտալի տվյալներով՝ Interstellar-ը անցած հանգստյան օրերին վաստակել է 8.3 մլն դոլար: Ֆիլմում նկարահանվել են Մեթյու Մակքոնահին, Մայքլ Քեյնը, Էնն Հեթեուեյն ու Չեսիկա Չեստեյնը:
Երկրորդ տեղում է անցած շաբաթվա առաջատարը՝ «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը, որը անցած հանգստյան օրերին վաստակել է 2.8 մլն դոլար:
Երրորդ տեղում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին Fury ֆիլմն է՝ 1.2 մլն դոլարով:









































