Թատերագետ Լևոն Մութաֆյանը քիչ առաջ Facebook-ով տեղեկացրել է, որ Գյումրու ողբերգական ավտովթարի զոհերից մեկը Շիրազունին է՝ Արամայիս Թումանյանը:
«Ասպարեզ» լրագրողների ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը սոցցանցում կատարել է հետևյալ գրառումը. Միլիոն ափսոս, համեստության, աշխատասիրության, նվիրումի, մտավորականության իսկական տիպար էր մեր Շիրազունին, շատ մեծ մարդ, լուսավոր, արարող եւ պայծառ: Գյումրեցիք ու Շիրազի տուն-թանգարանի այցելուները լավ գիտեն այս մարդուն, իր գործի նվիրյալ մշակը, մեղու, հերոս: Զոհվել է երեկվա ավտովթարում:
Ցավակցում եմ նրա եւ մյուս զոհերի հարազատներին, մերձավորներին, մեր քաղաքին ու թանգարանի աշխատակազմին:
Մեծ մարդ ենք կորցրել»:
Լուսանկարը՝ asparez.am-ի







































