Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացել է ազգային թիմին նվիրված կինոնկարի շնորհանդեսը, որին ներկա է եղել հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով և միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը լուսանկարվել է Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստների` Տոմաս Մյուլլերի, Մանուել Նոյերի և Մարիո Գյոտցեի հետ:
Արթուր Աբրահամը տեղադրել է լուսանկարները Facebook-ի իր էջում:







































