Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Սիլվա Համբարձումյանը կուսակցություն է հիմնում և չի բացառում, որ իր դեմ վարույթը կարող է դրա հետ կապ ունենալ

«Ես գտնում եմ, որ Միհրան Պողոսյանի քայլը սխալ է, ինքը պետք է հետ ուզի էդ գործը, որովհետև էդտեղ ոչ մի քրեական գործ չկա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Միհրան Պողոսյանի քայլը, որը իր տան հարկադիր աճուրդի գործով դիմել է քննչական կոմիտե:

Ինչպես հայտնի է՝ ԴԱՀԿ ծառայությունը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացրել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող, Երևանի Երզնկյան փողոցում գտնվող տունը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու կողմից ԴԱՀԿ ապահովող ծառայություն է ներկայացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կողմից տրված վճարման հանձնարարագրի պատճենը, համաձայն որի՝ աճուրդում հաղթողը վճարել է աճուրդով ձեռք բերած գույքի գումարը՝ 40 մլն 198 հազար դրամ: Վճարման հանձնարարագրի իսկությունը հաստատելու համար ծառայությունը դիմել է «Անելիք բանկ» ՓԲԸ-ին, որն ի պատասխան հայտնել է, որ նման վճարման հանձնարարագիր չի կազմվել, և ներկայացված հանձնարարագրում արտացոլված դրոշմակնիքը չի համապատասխանում բանկի դրոշմակնիքին:

Հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններում կարող են պարունակվել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ կատարողական վարույթից նյութեր են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:

«Ես ինչ իմանամ, գնորդն ով ա: Իրենց կասիրը տվել է ոչ ճիշտ հաշվի համար, փոխանցումը գնացել է ոչ ճիշտ հաշվի վրա, երբ որ նոտարն էլ է ձևակերպել, որ պիտի գնար կադաստր, տեսել են, որ իրանց հաշվի վրա չի: Հետո փոխվել է իրենց հաշվի վրա, և մինչև էսօր էլ փողն իրանց հաշվի վրա է: Եթե անգամ ուղարկեն էլ, էդտեղ ոչ մի քրեական գործ չկա: Ոչ մի մտավախություն չունեմ: Եթե իմ գույքն ինձ պիտանի լիներ, ես այն ինքս կառնեի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց գործարար տիկինը:

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ իր բարեկամն է գնել տունը, պատասխանեց. «Ոչ, Չեխիայից մեկն է գնել, և նա կապ չունի ինձ հետ, և էդ վճարման հանձնարարագիրն էլ «Անելիք»-ի հանձնարարագիր է: Ինձ հետ կապված ոչինչ չկա»:

Սիլվա Համբարձումյանը չի կարծում, որ սա քննչական կոմիտե ուղղարկելու գործ էր: «Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քայլը» հարցին ի պատասխան նա ասաց. «Դե, ես հայտարարեցի, որ գարնանը մտնում եմ քաղաքականության մեջ: Ինձ հարց տվեցին՝ Եռյակի՞ հետ, թե՞ առանձին, ես ասացի՝ կսպասեմ, Եռյակը մինչև գարուն տեսնեմ՝ ինչ ընթացք կունենա, եթե գաղափարական գծով ինձ համապատասխանում է՝ կմիանամ, եթե ոչ, մի հատ կուսակցություն կբացեմ: Երևի դա պետք էր»:

Մեր հարցին ի պատասխան, թե կարծում է՝ կուսակցություն բացելն այդքան հե՞շտ է, ինքը քաղաքական կուսակցություն կարո՞ղ է բացել, Սիլվա Համբարձումյանը հայտարարեց. «Իսկ ինչու ոչ, ինչու ոչ»: Երբ հարցինք, թե ի՞նչ գաղափարախոսության շուրջ է բացելու կուսակցությունը, ի՞նչ գաղափարներ է այն կրելու՝ պատասխանեց, որ շուտով մամլո ասուլիսով կհայտարարի այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում