Բաքվում Իրանի և ԱՄՆ-ի միջև գաղտնի բանակցությունների մասին The Times թերթի տարածած տեղեկատվությունը ճիշտ չէ: Այս մասին երկուշաբթի օրը Trend-ին հայտնել է Թեհրանում համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Ռեզա Սաբզալիպուրը:
Նրա խոսքով՝ թերթը գրել է, որ ինքը բանակցություններում գլխավորել է իրանական պատվիրակությունը, ինչև ևս չի համապատասխանում իրականությանը:
Սաբզալիպուրը նշել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի Թեհրանում ԱՄՆ առևտրային ներկայացուցչության բացման հնարավորության մասին, ինչի մասին ևս գրում է թերթը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է բանակցությունների անցկացման մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ թերթում հերքում է տպագրվել: