Բահրեյնի արտաքին գործերի նախարար շեյխ Հալիդ Ահմեդ Ալ-Խալիֆան համաշխարհային հանրությանը կոչ է արել անել հնարավորը՝ փակելու համար ահաբեկիչների ֆինանսական աղբյուրները: Այս մասին գրում է BBC-ն:
ԱԳ նախարարը ելույթով հանդես է եկել երկրի մայրաքաղաք Մանամայում տեղի ունեցող ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաժողովի բացմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրների փորձագետներ:
Դևիդ Քոենը՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարության բյուրոյի նախագահը, ասել է, որ այդ խմբավորումը նավթի անօրինական վաճառքից օրական աշխատում է առնվազն 1 մլն դոլար:







































