Palazzo di Amore կամ «Սիրո պալատ»՝ սա ԱՄՆ ամենաթանկ առանձնատունն է, որը ներկայումս վաճառքի է հանվել 195 մլն դոլարով: Այն պատկանում է Ջեֆ Գրինին՝ անշարժ գույքի մագնատիին, որը առանձնատունը գնել էր որպես ներդրում: Մինչ օրս շքեղ առանձնատունը տրվում էր վարձով՝ 475 հազար դոլար, հայտնում է fullpicture.ru-ն:
1. Palazzo di Amore-ն զբաղեցնում է ավելի քան 10 հա տարածք, գտնվում է Կալիֆոռնիայում՝ Բևեռլի Հիլզում:

2. Առանձնատունը կառուցված է միջերկրածովյան ոճով, ունի 12 ննջարան, 23 լոգարան, մոտ 5 հազար քմ մակերես:

3. Տան հետևում կան խաղողի որթատունկեր, որոնցից ստացվում է մոտ 400-500 շիշ գինի:

4. Palazzo di Amore-ն ունի սեփական գինու մառան և համտեսման սրահ:

5. Առանձնատանը կա 27 ավտոտնակ, 150 կայանատեղի: Գլխավոր դարպասից մինչև տուն ճանապարհը 4 մղոն է:

6. Առանձնատանը կա հյուրասրահ, սպա կենտրոն և 40 մետրանոց լողավազան:

7. Երկու մարմարե սանդուղքները տանում են դեպի երկրորդ հարկ, կա նաև վերելակ:

8. Ընտանեկան սենյակ մարմարե բուխարիով:

9. Պարահանդեսի սրահ՝ պտտվող պարահրապարակով:

10. Ապակե ճեմուղի՝ ձիթապտղի ծառերով:

11. Առկա է տնային կինոթատրոն, բոուլինգ և խաղասենյակ:

12. Թենիսի կորտ

13. Palazzo դի Amore-ն կառուցված է զվարճանքների համար: Այն կարող է տեղավորել 1000 հյուրի:

14. Հյուրասրահ Palazzo di Amore-ում

15. Հիանալի տեսարան, որտեղից երևում է Լոս Անջելեսի արևմտյան մասը:










































