Տեղեկատվությունը այն մասին, թե «ինչպես սեր գտնել», հիմա այնքան շատ է, որ նույնիսկ զարմանալի է, թե ինչու են աշխարհում միայնակ մարդիկ մնում: Հոգեբանները բերել են յոթ պատճառ, թե ինչու են մարդիկ միայնակ մնում:
Դուք բու եք
Ինչպես երևում է, այս կետը նշած գիտնականները հավատարիմ են այն հայտարարությանը, թե ով վաղ է արթնանում, նրան Աստված շատ բան է տալիս: Դժվար է ասել, թե ինչը դուր չի գալիս ուշ քնողների և ուշ արթնացողների մեջ: Հնարավոր է, որ նրանք կարծում են, թե բու կանայք ողջ երեկոն անցկացնում են գիշերային ակումբներում և առհասարակ թեթևամիտ են ու պատրաստ չեն ընտանեկան կյանքի: Իսկ գուցե նկատի են ունեցել այն, որ քնի պակասը վատ է անդրադառնում արտաքին տեսքի վրա:
Դուք հավատում եք հարազատ հոգու գոյությանը
Երազում եք ասպետի մասին, ով կսիրի ձեզ առաջին հայացքից և կհասկանա կես խոսքից: Բայց, ցավոք, ժամանակակից գիտությունը նման պատրանքներին թերահավատորեն է վերաբերվում: Հարաբերությունները մշտական լուրջ, ծանր և բավականին բարդ աշխատանք են: Այդ պատճառով զույգ են գտնում հաճախ այն մարդիկ, ովքեր տեսնում են իրական մարդուն՝ առավելություններով ու թերություններով հանդերձ:
Դուք դաջվածք ունեք
Զգուշ եղել անհայտ խորհրդանիշներից և ձեզ համար անհասկանալի լեզուներով գրություններից:
Դուք ֆինանսապես անկախ եք
Նախկինում ամեն ինչ ավելի հեշտ էր՝ 99%-ով ընտանիքը տղամարդն էր ապահովում: Հիմա իրավիճակը փոխվել է, քանի որ շատ կանայք լավ են վաստակում և կարող են իրենց թույլ տալ ընտրել տղամարդուն կամ էլ երկար ժամանակ միայնակ լինել:
Ընկերները ձեզ համար առաջին տեղում են
Հարաբերությունները ուժ, հույզեր, ժամանակ ու համբերություն են պահանջում: Մի խոսքով, եթե ցանկանում ես, որ ժամադրություններից ինչ-որ բան ստացվի, պետք է դրանց լուրջ վերաբերվես: Իսկ եթե ընկերներն ու երեկույթներն ավելի շատ են ոգեշնչում, քան սիրելիի կողքին անցկացրած մեղմ երեկոները, զարմանալի չէ, որ հարկ կլինի վերադառնալ դատարկ բնակարան:
Ձեր մատնեմատն ավելի երկար է, քան ցուցամատը
Իսկ եթե դրա հետ մեկտեղ դուք բու եք ու արդեն հասցրել եք դաջվածք անել, ապա ձեր վիճակն անհուսալի է: Գուցե փորձեք ավելի քիչ վաստակել: Գիտնականները հաստատել են, որ մատների նման կառուցվածքով մարդիկ դժվարությամբ են հարաբերություններ կառուցում:
Դուք չեք վախենում միայնությունից
Երևի թե պետք էր սկսել այս պատճառից: Եթե միայնությունը որպես պատիժ չի ընկալվում, իսկ ազատ ժամանակը հաջողությամբ լցնում են ընկերները, աշխատանքն ու սիրած զբաղմունքները, ապա կանայք չեն շտապում single կարգավիճակը փոխել «հարաբերությունների»: Եվ դա վատ չէ, քանի որ եթե կինը չի ձանձրանում ինքն իր հետ, ապա նա արժանի հարաբերություններ կառուցելու լավ հնարավորություն ունի։









































