Նախկինում անհայտ հուշագրում, որը գրել է FBI-ի գործակալներից մեկը, նկարագրվում է, թե ինչպես բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի 61-րդ և 63-րդ վարչապետ Ուինսթոն Չերչիլը փորձել է ԱՄՆ-ին համոզել ԽՍՀՄ-ին միջուկային հարված հասցնել` դեպի Արևմուտք կոմունիզմի առաջխաղացումը կանխելու համար: Այս մասին գրում է The Daily Mail բրիտանական պարբերականը:
«FBI-ի գործակալի գրառման մեջ նշվում է, որ Չերչիլը խնդրել է հանրապետական սենատոր Սթայս Բրիջին համոզել ԱՄՆ նախագահ Հարի Թրումենին միջուկային հարված հասցնել, որը երկրի երեսից կջնջեր Կրեմլը, և Խորհրդային միությունը կվերածեր փոքր խնդրի»,- նշում է պարբերականը:
«Ավելի ուշ Չերչիլը հայտարարել է, որ եթե հարվածը չհասցվի, ապա երկու կամ երեք տարվա ընթացքում ԽՍՀՄ-ը կհարձակվի ԱՄՆ-ի վրա, երբ ատոմային ռումբ ստանա, և այդժամ քաղաքակրթությունը երկար տարիներով հետ կմղվի»,- ասվում է թերթի մեջբերած հատվածում:









































