Ռումինիայում մոտ 10 հազար մարդ բողոքել է արտերկրում բնակվող քաղաքացիների ձայների իրավունքի սահմանափակման դեմ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում այլ երկրներում ոչ բավարար թվով ընտրատեղամասերի առկայության պատճառով ռումինացիները զրկվել են քվեարկելու հնարավորությունից:
Առաջին փուլի արդյունքներով՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է վարչապետ Վիկտոր Պոնտան, որը հավաքել է ձայների 40%-ը՝ այն դեպքում, երբ նրա ընդդիմադիր Կլաուս Յոհաննիսը հավաքել է 30%-ը:









































