1989-ի նոյեմբերի 9-ին Գերմանիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո բեռլինցիներն անմիջապես սկսեցին քանդել Բեռլինի պատը: Շուտով դրա մեծ մասը հուշանվերների վերածվեց:
Այժմ գոյություն ունի Բեռլինի պատի թանգարան, որը ցույց է տալիս, թե ինչպիսի քայլերի էին գնում մարդիկ` այն հաղթահարելու համար:
2004-ի նոյեմբերին` Բեռլինի պատի անկման 15-ամյակի կապակցությամբ, Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ դրա հուշահամալիրի բացումը: