Korrespondent.net կայքը ներկայացնում է բժշկության պատմության մեջ հայտնի հիվանդությունների բուժման ամենատարօրինակ մեթոդները:
1665-1666-ին Լոնդոնում տարածված ժանտախտի ժամանակ բժիշկները հատուկ կոստյումներ էին կրում: Իշխանությունները հրամայել էին սպանել բոլոր շներին և կատուներին, ինչն էլ հնարավոր է՝ երկարաձգեց համաճարակը, քանի որ վերջիններս վերահսկում էին առնետների գոյությունը:
Արյուն բաց թողնելը բժշկության ասպարեզում մուտք է գործել հնագույն ժամանակներից և տևել մինչև 19-րդ դարը:
«Քրտնացնող մահճակալը» ևս բուժիչ մեթոդ է համարվել:
Արտրիտով հիվանդ մարդկանց ջուր էին խմեցնում՝ հուսալով, որ հեղուկն օրգանիզմից դուրս կբերի թունավոր նյութերը:
Ժամանակին հոգեկան հիվանդներին գամել են իրենց խցերի պատերին:
Հոգեկան խանգարումները «բուժում էին» նաև բժիշկ Բենջամեն Ռաշի «հանգստացնող աթոռի» միջոցով:
«Իսպանուհի» հիվանդության ժամանակ կրել են դիմակներ:
Թոքախտով հիվանդները ժամանակին բուժվել են միայն մաքուր օդ շնչելով:
Գլիկոհերոինը դեղորայք էր հազի դեմ՝ հիմնված հերոինի վրա: Այն դադարել են օգտագործել 1913-ին, երբ հիվանդները դրա պատճառով սարսափելի վիճակում են հայտնվել:
1950-ականներին ԱՄՆ-ում պոլիոմելիտով հիվանդների համար «օգտագործել են արհեստական թոքեր»:
1881-ին բրոնխիտի և ասթմայի դեմ կիրառվել են «ուրախության սիգարներ»:


















































