Խիզախ մացառախոզը ետ է մղել 17 առյուծների հարձակումը: Կենդանին ընդհանրապես չի շփոթվել, երբ 17 գիշատիչներ գիշերը շրջապատել են նրան:
Փշոտ կենդանուն շրջապատել են Հարավային Աֆրիկայում գտնվող Կրյուգերի ազգային արգելոցի մոտ: Առաջին րոպեից պարզ էր, որ մացառախոզը գիշատիչների համար հեշտ զոհ չէր: Ագրեսորների դեմ պայքարելու համար կենդանին գործի դրել իր փշերը:
Այդ մարտի կադրերը տեղադրվել են YouTube-ում և արդեն ունեցել ավելի քան 100 հազար դիտում:









































