Kamoblog.am –ը գրում է. «Փաստորեն Ես արդեն գիտեմ, թե ինչ նվեր եմ նվիրելու մայրիկիս Մարտի 8-ին….իհարկե Խուլիո Իգլեսիասի երևանյան մենահամերգի տոմս:
Մարտի 18-ին ՄՀՀ-ում Global Arts & Invitro ընկերության հրավերով Իգլեսիասն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա հայ երկրպագուների համար: Տոմսերը դեռ վաճառքում չեն հայտնվել, սակայն դրանք բաց չթողնելու համար կարող եք նախապես միանալ մենահամերգի ֆեյսբուքյան էջին:
Հուսով եմ Խուլիո Իգլեսիասի մենահամերգը Հայաստանում տեղի կունենա առանց տհաճ անակընկալների: Հաշվի առնելով, որ երգիչն այս տարի նշելու է իր 70-ամյակը, ակամա հիշում ես, որ Սեզարիա Էվորան 2011-ին ևս նշելու էր իր 70-ամյակը երևանյան մենահամերգից հետո, որն այդպես էլ տեղի չունեցավ երգչուհու առողջական խնդիրների, ավելի ուշ արդեն մահվան պատճառով: Ավելացնեմ նաև, որ ավելի երիտասարդ սերնդի երաժշտասերների համար ապրիլ ամսին սպասվում է ևս մեկ անակընկալ: Առաջին անգամ մենահամերգով Երևանում հանդես է գալու «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի Էսմերալդային մարմնավորած հայազգի երգչուհի Էլեն Սեգարան, բայց այդ մասին ավելի ուշ…»:








































