CNN հեռուստաալիքի աշխատակիցները «շփոթել են» Ուսամա բեն Լադենին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ազդագիրը, որի համաձայն՝ «ծովային հետևակը սպանել է Օբամային», մոտ մեկ րոպե ցուցադրվել է նորությունների թողարկման ժամանակ՝ գրում է Business Insider-ը:
CNN-ի լուրերում խոսքը զինծառայողի վրա նախկին ծառայակիցների կողմից հարձակումների մասին էր, որով պնդում էին, որ հենց նա է սպանել «Ալ-Քադիա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին՝ նրա վրա կրակելով 3 անգամ:
Սխալին ուշադրություն են դարձրել ինչպես Twitter-ի օգտատերերը, այնպես էլ մի շարք ԶԼՄ-ների լրագրողներ:
«Ինչ-որ մեկին հենց նոր գործից ազատեցին: Աստված նրան օգնական»,- գրել է ռեսուրսի լրագրողուհի Քեթլին Մաքինլին:
CNN-ի աշխատակիցներն «Օբամային» մեկ րոպեով «փոխարինել» են «Բեն Լադենով»:









































