«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն «Էսպանյոլ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Այս հաղթանակը նվիրում ենք Տիտո Վիլանովային: Նրա համար հեշտ չէր, բայց կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ լավ է, ու նա մեզ հետ է:
Պետք է շարունակել նույն ոգով, առաջ գնալ քայլ առ քայլ ու միավորներ չկորցնել:
Խաղից առաջ Տիտոն մեզ ասաց հանգիստ խաղալ: Նա նախազգուշացրեց, որ մրցակցի կազմում կան վտանգավոր խաղացողներ: Մենք խաղացինք սովորականի պես, մեզ համար հարազատ ֆուտբոլ», – նշել է այս խաղում դուբլի հեղինակ դարձած Պեդրոն:






































