Բելգրադյան «Պարտիզան» և «Ցրվենա զվեզդա» հավաքականների խաղի (1։0) ժամանակ սերբ հեռուստահաղորդավարուհի Կատարինա Սրեչկովիչին խնդրել են հեռանալ մարզադաշտի եզրաշերտից։ Ակումբների ներկայացուցիչների կարծիքով՝ իր արտաքին տվյալներով աղջիկը շեղում էր ֆուտբոլիստներին խաղից։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
«Ինձ հետ դա առաջին անգամ չի պատահում։ Ինձ արդեն երկու անգամ խնդրել են հեռանալ դաշտից, որովհետև ես բոլորին շեղում եմ։ Նույնիսկ խաղացողներն են բողոքել, որ իմ պատճառով չեն կարողանում ինչպես հարկն է կենտրոնանալ»,- դժգոհել է Սրեչկովիչը։
25-ամյա հեռուստահաղորդավարուհու խոսքերով՝ ինքը բազմիցս է նկատել, որ ֆուտբոլիստները բառացիորեն հերթ են կանգնում իրեն հարցազրույց տալու համար։
Աղջիկը «Ցրվենա զվեզդա»-ի մեծ սիրահար է և ֆուտբոլային շոուներ է վարում ակումբային հեռուստաալիքում։ Իր աշխատանքը նա համարում է իր կյանքի գործը և այժմ վախենում է, որ միջադեպի պատճառով կարող է այն կորցնել։




































