«Հայազն» կուսակցության վարչության անդամ Հայկ Բալանյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը իր առջև եռյակին միանալու և միավորվելու խնդիր չի դրել:
«Մենք այդտեղ հեղափոխական գործընթաց չենք տեսնում, թե ինչ դիրքային պայքարով կընթանա՝ ժամանակը ցույց կտա: Բայց դա այն գործընթացը չէ, որից մենք ոգևորված ենք և որին պետք է մասնակցենք, առավել ևս, որ մեզ այդտեղ հրավիրող էլ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բալանյանը:
Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, և դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ հիմքն արդեն դրված է Ծառուկյանի հրապարակ գալով, Հայկ Բալանյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը փայլուն տեխնոլոգ է, և այն խաղը, որ նա խաղում է իր և ՀԱԿ-ի համար՝ անպարտելի է: Եթե կստացվի իր ծրագիրը, ապա կկատարվի իշխանափոխություն, ոչ՝ համակարգափոխություն: Չի ստացվի՝ ՀԱԿ-ը կմնա թիվ մեկ ընդդիմությունը: Ինքը ոչինչ չի կորցնում՝ կորցնելու բան ունի Գագիկ Ծառուկյանը: Այդ իմաստով նա շատ կշռադատված ռիսկի է գնացել: Ինքը ոչինչ չի կորցնի. կստացվի՝ լավ, չի ստացվի՝ էլի վատ չէ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:










































