Պետերբուրգյան ԶԱԳՍ-երից մեկում գրանցել են հոմոսեքսուալ զույգի ամուսնությունը։ Արարողությանը եկել են երկու հարսնացուները՝ Իրինա Շումիլովան և Ալյոնա Ֆուրսովան։ Առաջինն իրականում տրանսգենդեր տղամարդ է, որը շուտով կփոխի իր սեռը՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինչպես նշում են լրագրողները, Շումիլովան տեսքով համապատասխանում է իգական սեռին և աշխատանքի է գնում կնոջ հագուստով։ Ներկայում նա հորմոնաթերապիայի կուրս է անցնում և մոտ ապագայում արական սեռը կփոխի իգականի։
«Սա մեծ քայլ է բոլորիս համար։ Մեզանից շատերը երազում են պաշտոնական ամուսնություն կնքել, սակայն Ռուսաստանում դա դեռ հնարավոր չէր։ Սա մեզ համար մեր երազանքի իրականացում է»,- հայտարարել է հարսնացուներից մեկի վկան։










































