Երկուշաբթի օրը Գանայում տեղի կունենա նոր նախագահ Ջոն Դրամանի Մահամայի երդմնակալության արարողությունը: Մեկ ամիս առաջ կայացած ընտրություններում նա հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը` տեղեկացնում է BBC-ն:
Նոր հայրենասիրական կուսակցությունը փորձում է ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում. ընդդիմությունը վստահ է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:
Գանայի կառավարությունը, սակայն, հայտարարում է, որ արդյունքները չեն կարող կեղծված լինել, քանի որ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աֆրիկյան խոշոր պետությունների ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, ՀԱՀ-ի նախագահը:








































