Սոցիալական կայքերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են «Հըզբոլլահ»-ի մարտիկների նոր համազգեստը, որը, նրանց կարծիքով, նինձիայի կոստյում է հիշեցնում: Այս մասին հաղորդում է Al Arabya-ն:
Համացանցում տեղադրված լուսանկարներում երևում է, որ մարտիկները ոտքից գլուխ սև են հագել, միայն աջ ուսի վրա կարմիր թևկապ են կրում:
«Ամենևին էլ կարևոր չէ` ինչ եք մտածում «Հըզբոլլահ»-ի մասին, բայց պետք է խոստովանել, որ նրանք ցնցող նոր համազգեստ ունեն»,- կարծում է օգտատերերից մեկը:
«Նրանց համազգեստը շատ լավ տեսք ունի»,- գրել է մեկ ուրիշը:
Twitter-ի օգտատերերից մեկն էլ կատակել է, որ նրանցից հիանալի նինձիայի կերպար կարող է ստացվել:










































