Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ռուսաստանը դուրս կգա Հայաստանի սահմաններ. Lenta.ru

Նոյեմբերի 3-ին աբխազական կողմը Ռուսաստանի պետական դումային փոխանցեց Ռուաստանի և Աբխազիայի միջև «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի» աշխատանքային տարբերակը, Lenta.ru-ում գրում է վերլուծաբան Միխայիլ Չերնովը: Համաձայնագրի նախագծի նախնական տարբերակը կազմվել էր ռուս մասնագետների կողմից, և այդ տարբերակում այն կոչվում էր «Դաշնակցության և ինտեգրացիայի մասին պայմանագիր»: Ակնկալվում է, որ պայմանագրի վերջնական տարբերակը կհամաձայնեցվի և կստորագրվի մինչև 2014թ. վերջ: Lenta.ru-ի տեղեկություններով՝ նմանատիպ պայմանագիր Ռուսաստանում մշակվում է նաև Հարավային Օսիայի համար: Ըստ գործակալության աղբյուրի՝ այն նույնպես ավարտին կհասցնեն մինչև տարվա վերջ, և «ի տարբերություն աբխազական տարբերակի»՝ այն «նախատեսում է շատ ավելի սերտ ինտեգրում»: Նման համաձայնագրերի արդյունքում անկախ պետությունները փաստացիորեն մտնում են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ընդհանուր իրավական, ռազմական և մաքսային դաշտ: Երկկողմ պայմանագրերի ինստիտուտը կարող է Ռուաստանի արտաքին քաղաքականության համար նոր գործիք դառնալ, որը թույլ կտա նրան լուծել իր խնդիրներն Անդրկովկասում՝ առանց միջազգային հարաբերություններում լուրջ բարդությունների, գրում է հեղինակը:

Կովկասյան մարտահրավերը
Ռուսաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, առայժմ պատրաստ չէ իր կազմ ընդունել նոր տարածքներ և այս պահին սահմանափակվում է Ղրիմով: Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը չի քննարկվում, կարճաժամկետ հեռանկարում չի քննարկվում նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի միացումը: Սուխումում երբեք էլ չեն թաքցրել, որ Աբխազիան չի պատրաստվում միանալ ՌԴ-ին: Ցխինվալում էլիտայի միջև միշտ քաղաքական համաձայնություն է եղել այս կամ այն կերպ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, այս փուլում Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ իր կողմից արդեն ճանաչված անդրկովկասյան հանրապետությունները ինտեգրելու վերաբերյալ, ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է հարավ շարժվելու և Անդրկովկասում իր խնդիրները լուծելու մտադրությունից: Տարածաշրջանում Ռուսաստանի համար նման 2 բազային խնդիր կա, և դրանք սերտորեն կապված են միմյանց հետ: Առաջինը, թույլ չտալ, որպեսզի Վրաստանում ստեղծվի ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածք, և այդ երկիրը լիարժեք կերպով անդամակցի ԵՄ տնտեսական կառույցներին:

Երկրորդ խնդիրն է ապահովել հուսալի և ուղիղ տրանսպորտային ելք դեպի Հայաստան: Այդ հանրապետությունը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, և Երևանի լիարժեք ինտեգրման, եվրասիական կապերի ներուժն իրականացնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի (ԵՏՄ երկրների) և Հայաստանի միջև ընդհանուր սահման, իսկ այնտեղից՝ հայ-իրանական սահման, գրում է Չերնովը: Բացի այդ, Ռուսաստանի վերահսկողությունը տրանսպորտային կոմունիկացիաների վրա կապահովի Հայաստանում ռուսական ռազմաբազայի լիարժեք գործունեությունը: Ռազմավարական առումով դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Հայաստանի հարավային Մեղրի սահմանամերձ քաղաքից մինչև Իրաքյան Քրդստան ուղիղ գծով 250 կմ-ից էլ պակաս է, գոտի, որը հասանելի է ամենաժամանակակից տակտիկական հրթիռային համակարգերի համար:

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համաձայնագրերը թույլ կտան լուծել անդրկովկասյան երկու անկախ հանրապետությունների՝ ինստիտուցիոնալ առումով բարդ ինտեգրման հարցը ռուսական և եվրասիական տարածությունում՝ պահպանելով դրանց պետական անկախությունը: Աբխազիայի հետ պայմանագրի նախնական տարբերակի բովանդակության համաձայն՝ ռուսական նախաձեռնությունը նախատեսում է ստեղծել միասնական պաշտպանական և մաքսային տարածություն, օրենսդրության ունիֆիկացում, ներքին գործերի մարմինների համատեղ աշխատանք, սոցիալական պաշտպանվածության մակարդակը հավասարեցնել Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջանների ցուցանիշներին, Ռուսաստանի քաղաքացիության համար տրամադրել հատուկ պայմաններ և փաստացիորեն Ռուսաստանի և ԵՏՄ-ի միջազգային սահմանները տեղափոխել անկախ պետությունների հարավային սահմաններ:

Հարավային վեկտոր
Ընդհանուր առմամբ, վերը նշված ռազմավարական խնդիրների լույսի տակ Ռուսաստանը չի կարող կանգ առնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարավային սահմաններին: Հոկտեմբերի 31-ին Վլադիկավկազում տեղի ունեցավ «Օսերի բարձրագույն խորհուրդ» միջազգային հասարակական շարժման համագումարը, որին մասնակցում էին Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետության ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը, Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը, ուղղափառ և իսլամական հոգևորականության ներկայացուցիչներ: Համագումարին ելույթ ունեցավ նաև Հարավային Օսայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյատին. ի դեպ, համագումարը «պատահականորեն» համընկնում էր նրա 50-ամյակի հետ: Իր ելույթում նա բարձրացրեց այն հարցը, որ Տրուսոյի կիրճը և Քոբինի գոգավորությունը պատկանում են Օսիային (այժմ դրանք գտնվում են Վրաստանի Կազբեկ շրջանի տարածքում): Վերլուծաբանները Կոկոյտիի ելույթը գնահատեցին որպես վերադարձ հանրային քաղաքականություն: Կազբեգի շրջանում ներկայությունը թույլ կտա վերահսկել Ռազմավիրական ճանապարհի (որը Ռուսատսանից Հայաստան ամենակարճ ճանապարհն է) ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոչ մեծ հատվածը:

Միաժամանակ Ռուսաստանն առավելապես հետաքրքրված է Տրանսկովկասյան մայրուղու զարգացմամբ, որը ռուսական Հյուսիսային Կովկասը Հյուսիսային և Հարավային Օսիաներով կապում է Վրաստանին, վերջինս Հայասանին, Հայաստանն էլ Իրանին: «Արևմտյան» ուղղությունը դեպի Հայաստան անցնում է Գորիի շրջանով, շրջանցում է Տրիալետյան Օսիան, որտեղ մինչև 90-ականների սկիզբ ապրում էին մեծ թվով օսեր, ինչպես նաև հայաբնակ Ջավախքը:

Վրաստանի քաղաքական իրավիճակը կարող է նպաստել հանրապետությունում անկայունության աճին, շարունակում է հեղինակը: Նոյեմբերի սկզբին հրաժարական տվեցին Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության մի քանի առանցքային նախարարներ՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, եվրոպական և ատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Իրենց պաշտոններից զրկվեցին նաև նրանց այդ նախարարների տեղակալները: Նոր ընդդիմադիրների առաջնորդ Ալասանիան երկրի իշխանություներին մեղադրեց եվրատլանտյան ինտեգրման կուրսին ոչ բավարար չափով հավաատրիմ լինելու մեջ: Իր հերթին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ընդդիմադիր կուսակցության ղեկավարությունը կոչ արեց Ալասանիային «համատեղ հանդես գալ ռուսական օկուպացիայի դեմ»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Պսակին անհանգստություն հայտնեց Վրաստանի քաղաքական ճգնաժամի կապակցությամբ և կոչ արեց «հանրապետությունում պահպանել կայունություն և ժողովրդավարություն»:

Հաշվի առնելով Վրաստանում բռնի իշխանափոխության քաղաքական փորձը՝ երկրում հնարավոր է ապակայունացում ուկրաինական սցենարով: Նման պայմաններում Ռուսաստանը ոչ միայն կկատարի դաշնակցային պարտականությունները Աբխազիային և Հարավային Օսիային պաշտպանելու վերաբերյալ, այլև կփորձի աշխատեցնել տնտեսությունը Վրաստանի շրջաններում: Այդ դեպքում համագործակցության և ինտեգրման երկկողմ պայմանագրեր կարող են ստորագրվել նաև վրացական առանձին շրջանների իշխանությունների հետ, որոնք էլ Մոսկվայի կողմից կճանաչվեն օրինական տեղական իշխանություններ, եզրափակում է Չերնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում