Ճապոնացի հետազոտողներին հաջողվել է լաբորատոր մկներին ամբողջությամբ թափանցիկ դարձնել: Այս ձեռքբերումը, որի արդյունքները գիտնականները հրապարակել են Cell ամսագրում, բացում է մեծ հնարավորություններ՝ մյուս հետազոտությունների համար:
Թափանցիկ մկներում տեսանելի են մարմնի ներքին բոլոր օրգանները, դրանց աշխատանքը հասկանալու համար՝ պարտադիր չի եղել բացել կենդանիների մարմիններն ու կտրվածքներ անել:
Այդ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է պատկերացնել օրգանի եռաչափ կառուցվածքը, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես են աշխատում գեները տարբեր հյուսվածքներում ու օրգաններում:
Մկների մարմինը թափանցիկ դարձնելու համար գիտնականները նրանց ամբողջ արյունը փոխարինել են թափանցիկ ֆիզիոլոգիական լուծույթով:
Գիտնականների խոսքով՝ մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել, թե ինչպես է զարգանում էմբրիոնը կամ ինչպես է աճում քաղցկեղի ուռուցքը:








































