Ստեղծագործությունը, որի տեքստոմ խրախուսվում է միասեռ սերն ու թեթև թմրանյութերի օգտագործումը, ստացել է քանթրի երաժշտության ոլորտում ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Կատարող Քեյսի Մաքգրեյվսի Follow Your Arrow թրեքը տարվա երգ է դարձել Քանթրի երաժշտության ասոցացիայի վարկածով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Թենեսիում անցկացված մրցույթի ժյուրիի որոշումը հաճելիորեն զարմացրել է կատարողին, քանի որ նահանգը համարվոմ է ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից մեկը, որտեղ ավանդական արժեքները բարձր են դասվում:
Երգը գրվել է քանթրի երաժշտության այլ կատարողներ հետ համատեղ: Նրանք բացահայտ գեյ և լեսբուհի Շեյն Մաքէնալին և Բրենդի Կլարկն են:
Ավելի վաղ Մաքգրեյվսի Same Trailer Different Park ալբոմը, որում առկա է նաև այդ թրեքը, Grammy մրցանակի է արժանացել որպես քանթի ոճի տարվա լավագույն ալբոմ:




































