Վրաստանը կտրականապես հերքում է հայկական կողմի հաղորդագրությունները՝ Վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացման վերաբերյալ «փակ» խորհրդակցություններին մասնակցելու մասին: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նախօրեին Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վրացական երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքների վերսկսման կապակցությամբ ընթանում են փակ բանակցություններ ՀՀ տրանսպորտի նախարարության մասնակցությամբ:
Զաքարեիշվիլիի խոսքով՝ ոչ մի բանակցություն չի ընթանում, և այդ հարցում որևէ առաջխաղացում չկա:
Կվիրիկաշվիլին նաև ընդգծել է, որ վրացական կողմը երկաթուղու աբխազական հատվածի հարցով ոչ մի բանակցության չի մասնակցում:








































