Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի «Կուբան»-ի հարձակվող Արազ Օզբիլիսը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ ծննդյան կապակցությամբ:
«Իմ հարգելի հայ ընկերներ, շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ Սուրբ ծննդյան կապակցությամբ: Վաղը ես վերադառնում եմ Կրասնոդար, որ «Կուբան»-ի կազմում պատրաստվեմ մրցաշրջանի վերսկսմանը:
Իսկ այսօր վայելում եմ իմ ժամանակը ընտանիքիս ու ընկերներիս հետ «Անտիկո Բորգո»-ում»,- գրել է Արազը Facebook սոցցանցի իր էջում:








































