Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Բելորուսիայի ընտրանու դեմ հանդիպմանը թիմի կազմում կարող են փոփոխություններ կատարվել:
«Մեր թիմում ընդգրկված են փորձառու ֆուտբոլիստներ: Բայց կհրավիրվեն նաև նոր խաղացողներ: Իսկոն, Մորատան և Կալյեխոնը կարող են ազգային թիմ հրավիրվել:
Այժմ Կասիլյասը շատ վստահ է գործում: Նրան չվստահելու հիմք չունենք: Դիեգո Կոստայի դեպքում հաշվի կառնենք նրա ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը: Ֆուտբոլիստի առողջությունը մեզ համար ամենակարևորն է, բայց եթե Կոստան լավ վիճակում լինի, կմասնակցի առաջիկա խաղերին»,- AS-ը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք` իսպանացիների` Բելորուսիայի ընտրանու դեմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ուելվա քաղաքում:








































