Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված է իտալական «Նապոլի»-ի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, հաղորդում է Tutto Mercato-ն:
Երիտասարդ ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում և հասցրել է իր կողմ թեքել Եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հավելենք, որ Կուլիբալին «Նապոլի» է տեղափոխվել բելգիական «Գենկ»-ից:






































