Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում մի սելֆի է տեղադրել, որտեղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին լուսանկարվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարի ֆոնին, գրում է RIA Novosti-ն:
Լուսանկարի տակ նշվել է, որ այն արվել է Նալչիկում Կադիրովի և Մեդվեդևի հանդիպումից հետո:
«Ես պատմեցի մեր նախագծերի մասին, Դմիտրի Անատոլևիչը միշտ էլ հետաքրքրվում է շրջանների խնդիրներով, իրական օգնություն է ցուցադրում: Դա շատ կարևոր է, երբ Ռուսաստանի տնտեսության առջև նոր խնդիրներ են կանգնած, որոնք թելադրվում են աշխարհում տիրող իրադրությամբ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին ցուցադրված օգնության համար:
Կադիրովը ավելացրել է նաև, որ սելֆին արվել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդու՝ Ռուսաստանի ազգային առաջնորդի դիմանկարի ֆոնին»:










































