ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Շառլ Ազնավուրի հարցազրույցին, կատարելով հետևյալ գրառումը. «Ընդունելով, որ հարցազրույց չի եղել, Օզերմանը՝ որպես Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքի խորհրդանիշ տրված հուշանվերը, մատուցում է որպես մրցանակ»:
Ավելի վաղ Տիգրան Բալայանը ևս մեկ գրառում էր արել. «Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:










































