Amazon ինտերնետ-ընկերությունը թեստավորում է տաքսի՝ ծանրոցները առաքելու համար՝ հաստատում են աղբյուրները:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, փորձարկումներն անցել են այս աշնանը՝ Սան Ֆրանցիսկոյում ու Լոս Անջելեսում:
Amazon-ի գործընկերն է Flywheel Software ընկերությունը, որի ամենահայտնի մշակումն է տաքսի կանչելու բջջային հավելվածը:
Աղբյուրի խոսքով՝ մեկ տուփ փաթեթը 1 ժամում առաքելու համար Amazon-ը վճարել է 5 դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Amazon-ը, Google-ն ու Deutsche Post DHL-ը թեստավորել են ապրանքների առաքման անօդաչուներ:









































