Կառավարութույնը ցանկանում է, որ Վրաստանն ընդգրկվի ԵՄ անդամ երկրների շարքում: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ռուսաստանի հետ տարածքային վեճից հետո Վրաստանն իր ապագան, այդ թվում՝ տնտեսական, կապում է ԵՄ-ի հետ, ուստի հունիսին ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրեց: Մենք դա անվանում ենք Վրաստանի վերադարձ եվրոպական մեծ ընտանիք: Մենք ընդհանուր մշակույթ ունենք և ամենագլխավորը՝ արժեքներ, և մենք ուզում ենք ավելի լավ Վրաստանում ապրել: Մենք իսկապես ցանկանում ենք երկիրը վերածել իսկական եվրոպական պետության»,- ասել է նա:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ միաժամանակ, ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ցանկությունն ուղղված չէ որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի շահերից է բխում խաղաղ և կայուն իրավիճակը իր հարևան երկրներում:










































