Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին ցանկանում է հայրենիք՝ Իտալիա վերադառնալ: Այս մասին նա ասել է ընկերների հետ զրույցի ընթացքում՝ գրում է բրիտանական մամուլը: Նշյալ հարցի կապակցությամբ հավելյալ տեղեկություններ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ վերջերս Մարիոն ընդհարվեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ, որն այդ միջադեպն այսպես բնութագեց. «Մարիոն կատակում էր խաղընկերոջ հետ, ես բարկացա ու նրան ասացի. «Գնա´, դո´ւրս արի խաղադաշտից»: Բալոտելին հակառակվեց, իսկ ես բռնեցի նրա մարզաշապիկից ու հրեցի: Նման բաներ կարող են լինել ֆուտբոլում»:
Մարիոն «Մանչեսթեր Սիթի»-ում է 2010 թվականից: Դրանից առաջ իտալացին հանդես էր գալիս Միլանի «Ինտեր»-ի կազմում:






































