Ճապոնացիները շուտով կկարողանան բջջային սարքերը լիցքավորել հագուստի միջոցով: Հատուկ գործվածքը կկլանի արևային էներգիան: Այդ գործվածքից կարելի է բլուզ կամ տաբատ կարել: Այս մասին հայտնում է ZMAN.com-ը:
«Հրաշք-գործվածքը» մշակողներն արդեն հայցեր են ստացել արտադրողներից, սակայն չեն շտապում այն լայն շուկա դուրս բերել: Սկզբի համար անհրաժեշտ է որոշ հավելումներ անել և մի շարք այլ հարցերի լուծում տալ՝ հայտնում են Արդյունաբերական տեխնոլոգիաների ճապոնական կենտրոնում:







































