Սիրիայի զորքերը վերականգնել են վերահսկողությունը Էշ-Շաեր գազային դաշտի և դրան հարևան Էլ-Մահեր, Հայան և Հաջար հանքավայրերի նկատմամբ:
Հաղորդվում է, որ բախումների ժամանակ սիրիական կանոնավոր բանակի զինծառայողները ոչնչացրել են ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման ավելի քան 20 գրոհայինների և երեք ռազմատրանսպորտային միջոց: Հակառակորդը նահանջել է դեպի Ջեբել-Բելաս լեռնային շրջան: Այս մասին գրում է TASS-ը:
Նշենք նաև, որ կառավարական ուժերը «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի մոջահեդներից Համա գավառում ազատագրել են 2 բնակավայր, ինչպես նաև հարվածներ են հասցնում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող նրանց բազաներին:








































