Apple Watch «խելացի» ժամացույցները, որոնք ներկայացվել են սեպտեմբերին, կարող են արժենալ 500-5000 դոլար: Այդ մասին հաղորդել է iGen.fr կայքը: Նրա տեղեկություններով՝ 500 դոլար կարժենա Apple Watch-ը, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Իսկ 15 կարատանոց ոսկեզօծ Watch Edition-ի դիմաց Apple-ը պահանջելու է 4000–5000 դոլար:
Աշնանային պրեզենտացիայի ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ Watch-ի ամենահասարակ տարբերակը կարժենա 349 դոլար: Այլ տարբերակների արժեքները հրապարակված չեն եղել:
Ավելի վաղ, ընկերությունը հայտարարել էր, որ սմարթ ժամացույցները նախատեսել է թողարկել 2015-ի սկզբին: Կոնկրետ օրն ու ամիսը չի հրապարակվել: 9to5mac կայքը հաղորդել է, որ Apple Watch-ը վաճառքի դուրս կգա գարնանը:









































