Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել «Պատմական թագավորական պալատներ» կազմակերպությանը գոնե մի քանի շաբաթով երկարացնել մասշտաբային ինստալացիայի կյանքը, որն իրենից ներկայացնում է կակաչների հսկայական ծով Թաուերի պատերի մոտ:
Ինստալացիայի բացումը տեղի է ունեցել օգոստոսին և նվիրված է եղել Մեծ Բրիտանիայի Առաջին համաշխարհային պատերազմ մտնելու հարյուր ամյակին: Կերամիկական կակաչների թիվը այս ընթացքում անընդհատ ավելացել է: Նոյեմբերի 11-ին այնտեղ կհայտնվի վերջին կակաչը, ինչը նշանակում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Կակաչների ընդհանուր թիվը հասնում է 888 246-ի, որը պատերազմի ընթացքում զոհված բրիտանացիների ընդհանուր թիվն է: Ինստալացիան ստեղծվել է անկախ բերագործական «Պատմական թագավորական պալատներ» կազմակերպության կողմից կերամիկայի նկարիչ Փոլ Կամմինսի և դեկորատորԹոմ Փայփերի կողմից:
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ նախագծի հեղինակները ցանկացել են ցույց տալ մարդկային կյանքի փխրունությունը, որոնք ընդհանտվում են պատերազմներով:
Ութ հազար կամավորներ արդեն պատարաստ են հանել և մաքրել կերամիկական ծաղիկները, իսկ հետո դրանք փաթեթավորել և ուղարկել գնորդներին: Յուրաքանչյուր կակաչ արժե 25 ֆունտ: Դրանց վաճառքից հավաքված գումարները ուղղվելու են բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են զինվորականներին:







































