Ռայմոնդ Պաուլսը մի քանի տարի անընդմեջ ցանկություն է հայտնել լքել «Նոր ալիք» երգի մրցույթը: Այս մասին Vesti-ի հետ հարցազրույցում պատմել է կոմպոզիտոր Իգոր Կռուտոյը: Նրա խոսքով՝ լատվիացի կոմպոզիտորը որպես պատճառ մատնանշել է տարիքն ու մրցույթին ազդեցության պակասը:
«Վերջին տարիներին Ռայմոնդը ցանկանում էր հեռանալ, սակայն այլ պատճառներ էր հայտնում` ծերացել է և այլևս ազդեցություն չունի մրցույթում… Սակայն այդ ամենը մնացել է խոսակցությունների մակարդակի»,- ասել է Կռուտոյը:
Կռուտոյն ընդգծել է, որ Պաուլսն իր ուսուցիչն է, իր կողմից հարգված մեծ կոմպոզիտոր և մարդ:
Ռուս կոմպոզիտորի խոսքով՝ «Նոր ալիք» մրցույթը չի դադարեցնի իր գոյությունը:
«Նոր ալիքը» սկսել է անցկացվել Յուրմալայում 2002 թվականին` Ռայմոնդ Պաուլսի և Իգոր Կռուտոյի նախաձեռնությամբ:









































