Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի պատրաստվում նոր ֆուտբոլիստների տրանսֆեր գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, տեղեկացնում է The Guardian-ը:
Ըստ վան Գալի` բարձրակարգ ֆուտբոլիստ գնելու համար ամենահարմար տարբերակն ամառային տրանսֆերային պատուհանն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմը պատրաստվում է որոշակի գումար տրամադրել հոլանդանցուն տրանսֆերներ իրականացնելու համար:
Հավելենք, որ վան Գալին հետաքրքրում են իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Կևին Ստրոտմանը և Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հումելսը:








































