Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չի համապատասխանում իրականությանը:
«Ես դեմ եմ կանխատեսումներ անելուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի, որ նրանց կանխատեսումները սխալ են: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:








































