Microsoft-ը և Dropbox-ը պայմանավորվել են իրենց օգտատերերի համար կիրառել առաջին ընկերության գրասենյակային փաթեթը, իսկ երկրորդի` «պահեստը»: Այս մասին ասվում է Dropbox ընկերության բլոգում:
Microsoft Office-ի օգտատերերը կկարողանան ֆայլերը պահել Dropbox-ի ծառայությունում և կիսվել դրանց հղումներով: Ծառայությունում կպահպանվեն նաև փաստաթղթի բոլոր փոփոխությունները: Իսկ փաստաթղթերի խմբագրման անհրաժեշտության դեպքում Dropbox-ի օգտատերերին կառաջարկվի կիրառել ամերիկյան կորպորացիայի գրասենյակային փաթեթը:
Վերոնշյալ փոփոխությունները տեղի կունենան առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:







































