Ապենինների հյուսիսում հորդառատ անձրևներ են, այնտեղ փոթորկի նախազգուշացում է հայտարարվել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների՝ Տոսկանա շրջանի Կարրարա քաղաքում մարդ է զոհվել:
Հաղորդվում է, որ բնակիչներից շատերը ջրհեղեղից փրկվում են իրենց տների տանիքները բարձանալով:
Ըստ կանխատեսումների՝ հորդառատ անձրևներ կտեղան նաև Ապենինների կենտրոնում և հարավում:










































