Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի պաշտպանության նախարար է նշանակել Մինդիա Ջանելիձեին: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Մինդիա Ջանելիձեն մինչ այդ զբաղեցնում էր Ազգային անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնը:
«Ձեզ եմ ներկայացնում նոր պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, որը եղել է անվտանգության հարցերով իմ օգնականը: Մասնագիտությամբ նա իրավաբան է, լրացուցիչ կրթություն ստացել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, երեկ երեկոյան Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Դրանից հետո հրաժարական տվեցին երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և նրա երեք տեղակալները:








































