Նյու Յորքի առևտրային բորսայում երեքշաբթի օրը շուկայում նավթի ավելցուկի վերաբերյալ ներդրողների մտավախությունների հետ կապված՝ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների գինն ընկել է 1.59 դոլարով (2.02%)՝ կազմելով 77.19 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է TASS-ը:
WTI-ի այս արժեքը նվազագույնն է 2011թ. հոկտեմբերից ի վեր: Միաժամանակ, առևտրի ժամանակ էներգակրի արժեքը հասել է ավելի ցածր նիշի՝ 76.22 դոլար 1 բարելի դիմաց: Այս տարվա հունիսից նավթի գնի ընդհանուր անկումը կազմել է մոտ 30%:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 2.09 դոլարով՝ 82.69 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Վերլուծաբանները նշում են, որ նավթի գնանկման հիմնական պատճառը նախկինի պես Սաուդյան Արաբիայից ԱՄՆ և Ասիա դրա մատակարարումների էժանացումն է, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է Saudi Arabian Oil նավթային ընկերությունը:









































