Նոյեմբերի 3-ին բրիտանական Burberry նորաձևության տունն իր պաշտոնական կայքում հրապարակել է հատուկ սուրբծննդյան գովազդային հոլովակ: From London with Love հոլովակի գլխավոր դերերից մեկում հանդես է եկել Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների 12-ամյա որդին՝ Ռոմեո Բեքհեմը, ով առաջին անգամ չէ, որ համագործակցում է ապրանքանիշի հետ:
Հոլովակը նկարահանված է Հոլիվուդի ոսկեդարի և բրոդվեյան մյուզիքլների լավագույն ավանդույթներով: Հիմնական գաղափարն այն է, թե որքան կարևոր է հնարավորությունը բաց չթողնելը: Օրինակ՝ արտահայտել սեփական զգացմունքները Burberry-ի տարբերանշանով գեղեցիկ տուփի միջոցով:













































