ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը հաղթել է Հյուսիսային Կարոլինայի ընտրություններում և ապահովել 6-րդ անհրաժեշտ տեղը սենատում, որը հարկավոր էր Կոնգրեսի գերագույն պալատում վերահսկողություն ստանալու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ հանրապետականներն իրենց վերահսկողության համար անհրաժեշտ մնացած 5 տեղերն ապահովել էին՝ հաղթելով Մոնտանայում, Հարավային Դակոտայում, Կոլորադոյում, Արևմտյան Վիրջինիայում և Արկանզասում:







































